Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը վիրահատվել է:


«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Գասպարյանը մանրամասնել է, որ աշխարհի գավաթի խաղարկությունում ժամանակ վնասվածք է ստացել:


«Վիրահատության եմ ենթարկվել, քանի որ աշխարհի գավաթի խաղարկությունում վնասվածք էի ստացել: Վիրահատել ենք խաչաձև կապաններս, մենիսկս: Վնասված էր նաև ազդրիս մկանը»,-ասել է նա:


Սամվել Գասպարյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն է, եռակի արծաթե մեդալակիր, ինչպես նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալ ունի:





Քաղաքականություն

Պատահարներ