Ոստիկանները ձերբակալել են հրապարակ ներխուժած բեռնատարի վարորդին

Ոստիկանները ձերբակալել են հրապարակ ներխուժած բեռնատարի վարորդինՄի քաղաքացի իր բեռնատարով, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, մուտք է գործել Հանրապետության հրապարակ, հայտնում են ArmeniaSputnik-ին ոստիկանությունից։

Ոստիկանները ձերբակալել են վարորդին և խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։

Նախնական տվյալներով՝ վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում և ըստ իր խոսքերի՝ եկել էր հրապարակ ցույցին մասնակցելու համար։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել էր հավաքվածների վրա:


Քաղաքականություն

Պատահարներ