Եվրո-2020-ի վիճակահանություն. Հայաստանի հավաքականը իմացավ իր մրցակիցներին
2019 թվականի մարտին ազգային հավաքականները կսկսեն Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլը: Այսօր Դուբլինում, վիճակահանության ընթացքում ձևավորվեց 10 խումբ: Որակավորման փուլը կկայանա 2019 թվականի ընթացքում. երկուական խաղային օր մարտին, հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին: Յուրաքանչյուր խմբից մրցաշարի եզրափակիչ փուլեր դուրս կգա երկու թիմ, ևս 4 մասնակից հայտնի կդառնա 2020 թվականի մարտին Ազգերի լիգայի դիվիզիոնների խմբերի հաղթողների միջև անցկացվելիք սփոփիչ փլեյ-օֆֆի արդյունքում: Հայաստանի ազգային հավաքականը, որը տեղ էր զբաղեցրել 5-րդ զամբյուղում, հայտնվեց վերջին՝ J խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն՝ Իտալիայի, Բոսնիայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները։

Քաղաքականություն

Պատահարներ