Մխիթարյանն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա
Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Անգլիայի լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի «Տոտենհեմի» դեմ խաղում և փոխարինվել առաջին կեսին, գրում է VNews.am-ը: Նշվում է՝ ֆուտբոլիստը բաց էր թողել «Բարնլիի» դեմ խաղը, որից հետո գլխավոր մարզիչ Ունայ Էմերին հայտնել էր, որ հայ խաղացողը պետք է բուժզննում անցնի: Ինչպես հաղորդում է Goal-ը՝ Մխիթարյանը այս տարի խաղադաշտ դուրս չի գա: Մանրամասներ դեռևս չեն ներկայացվում:

Քաղաքականություն

Պատահարներ