Մոր և որդու սպանության մեջ կասկածվող անձը փորձել է լքել ՀՀ տարածքը․ Ոստիկանություն
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու կասկածանքով Հայաստանը լքելու պահին հայտնաբերվել և բերման է ենթարկվել մեկ անձ, որը ձերբակալվել է: Ոստիկանությունից հիշեցնում են, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10.50-ին, ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մայր ու որդու էին սպանել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ դեկտեմբերի 23-ի ժամը 21.30-ից դեկտեմբերի 24-ի ժամը 10.30-ն ընկած ժամանակահատվածում սուր կտրող-ծակող գործիքով սպանել են 57-ամյա տղամարդու և 87-ամյա կնոջ: Նշանակվել էր ԴԲՓ: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենասգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: Դեպքի մանրամասներին Ոստիկանությունից կանդրադառնան լրացուցիչ:

Քաղաքականություն