ՀՖՖ մարզիչները կվերապատրաստվեն «Ռեալում» կամ «Ատլետիկոյում». Մելիքբեկյան
ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականների մարզիչները վերապատրաստում կանցնեն իսպանական թոփ ակումբներում՝ հավանաբար «Ռեալում» կամ «Ատլետիկոյում»: Այս մասօն լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։ Նա հայտարարել է, որ նրանք ամենայն հավանականությամբ Իսպանիա կմեկնեն հունվարին: Նա նշեց, որ մասնագետները նման հնարավորություն կստանան ՀՖՖ նորանշանակ տեխնիկական տնօրեն իսպանացի Խինես Մելենդեսի օգնությամբ: Մելիքբեկյանը խոսեց իսպանացի հայտնի մասնագետի հետ պայմանագիր կնքելու եւ ՀՖՖ առաջիկա ծրագրերի մասին: Մելիքբեկյանի խոսքով՝ իրենց գլխավոր ձեռքբերումը իսպանացի մասնագետների ներգրավումն է,- "առաջին հերթին, իհարկե Խինես Մելենդեսի մասին է խոսքը: Նա հունվարին ժամանելու է ՀՀ, մշտական բնակություն է հաստատելու իր 2 մարզիչների հետ, որոնցից մեկը պատասխանատու է լինելու մարզչական կրթության դասընթացների, մյուսը՝ մանկապատանեկան թիմերի հետ աշխատանքների համար: Շատ մեծ հույսեր ենք կապում Մելենդեսի հետ: Նրա առաջարկած ծրագիրը բավական լայնածավալ է: Դա պահանջելու է նաեւ մեր կողմից մարդկային ռեսուրսներ, մեծ ծավալի աշխատանք",- ասել է նա:

Քաղաքականություն

Պատահարներ