Մայրապետյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ` Մայրապետյանն այսօր ազատ է արձակվել՝ 30 միլիոն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունը Մայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ (կաշառք ստանալուն օժանդակելը): Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Քաղաքականություն

Պատահարներ