5000-անոց զորք դեպի Կոլումբիա, Աֆղանստանը ողջունում է բանակցությունները․ Բոլթոնի տարօրինակ գրառումները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի նոթատետրի վրա նկատվել է գրություն՝ «5000-անոց զորք դեպի Կոլումբիա»: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ Բոլթոնի լուսանկարներից մեկը, որում երևում է գրությունը, արվել է Սպիտակ տանը լրագրողների հետ Վենեսուելայում ստեղծված ճգնաժամի մասին խոսելու ընթացքում։ Նշվում է, որ Բոլթոնն ասել է, թե իրենք չեն տեսնում այնպիսի բան, որը կխրախուսեր Վենեսուելային սահմանակից Կոլումբիայում զորքերի հավանական տեղակայումը: Միևնույն ժամանակ, նա կոչ է արել անվտանգության ուժերին «ընդունել իշխանության խաղաղ, ժողովրդավարական և սահմանադրական փոխանցումը»՝ չբացառելով, որ անհրաժեշտության դեպքում ամերիկյան զորքերը կարող են միջամտել։ Բոլթոնի նոթատետրի վրա նկատվել է նաև «Աֆղանստանը ողջունում է բանակցությունները» գրությունը:

Քաղաքականություն