Ավտովթար Մալիշկա գյուղի մոտ. 2 վարորդն էլ հոսպիտալացվել է
Հունվարի 28-ին, ժամը 19:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին՝ Մալիշկա գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 126-րդ կմ-ին բախվել են «Opel Zafira» (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1974 թ.) և «ՎԱԶ 21010» (վարորդը՝ Ռ. Ա., ծնված 1977 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Քաղաքականություն

Պատահարներ