Հայկական Զինված Ուժերը ռազմական նոր տեխնիկա է ստացել
Համաձայն նախկինում և նոր կնքված պայմանագրերի` շարունակվում են զինված ուժերի կարիքների համար սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը։ «Ավտոմոբիլային տեխնիկայի հերթական խմբաքանակը նախատեսված է զինված ուժերի ավտոպարկի թարմացման, ստորաբաժանումների մարտունակության բարձրացման և անձնակազմի անվտանգ տեղափոխման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այս թեման սուր քննարկումների առիթ դարձավ այն բանից հետո, երբ նախնական տեղեկություններով՝ զինված ուժերի ավտոմեքենայի վթարի պատճառով ՀՀ ԶՈւ 4 զինծառայող մահացավ նոյեմբերին։

Քաղաքականություն