Կոստանյանը ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնի համար քննություն չի հանձնել. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել այսօր մամուլում տեղ գտած տեղեկության վերաբերյալ, ըստ որի, Գեւորգ Կոստանյանը «քննություն է հանձնել ՀՔԾ պետի տեղակալի թափուր պաշտոնի համար»: ՀՔԾ-ից հայտնում են, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում: «Ծառայությունում ՀՔԾ պետի տեղակալի թափուր հաստիք չկա, եւ նման քննություն չի անցկացվել»,-ասված է հաղորդագրությունում: Նշենք, որ նման տեղեկություն էր հրապարակել «Ժամանակ» թերթը:

Քաղաքականություն