Փաշինյանն ասել է, թե ինչ կանի վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստառադիոընկերությանը: Նա նշել է, որ երբ հեռանալու ժամանակը գա, նա միգուցե աշխատի որպես լրագրող, կամ էլ գրքեր կգրի։ «Իմ ուսապարկը Դավոսում ինձ հետ է: Դա ինձ համար կարևոր է և շատ հարմար է: Ես նույն մարդն եմ, ունեմ նույն առաքելությունը, ինչ 1 տարի առաջ, 2 տարի առաջ, 10 տարի առաջ: Մեր հեղափոխության հիմնական իմաստն այն է, որ ՀՀ քաղաքացին միշտ հնարավորություն ունենա կառավարություն ընտրելու և կառավարությունը փոխելու: Ես իմ ներկա դերն ընկալում եմ որպես աշխատող, որին վարձել է ժողովուրդը որոշակի գործ անելու համար: Ես կշարունակեմ իմ առաքելությունն այնքան ժամանակ, որքան ժողովուրդը գոհ լինի իմ աշխատանքից: Իսկ երբ իմ ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես կհեռանամ, գուցե, կաշխատեմ որպես լրագրող, գուցե, նոր գրքեր կգրեմ», – ասել է Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի անգլերեն հարցազրույցի տեսագրությունն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Քաղաքականություն