ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղափոխության ընթացքում իմ դերը չափազանցված է. Աննա Հակոբյան
Շարժման կամ հեղափոխության նկատմամբ իմ հավատը հիմնված էր առաջին հերթին ամուսնուս գործունեության վստահության վրա։ Այս մասին վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ասել է Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում։ «Երկար տարիներ նա հետապնդում էր այն ամեն ինչին, ինչը իրականություն դարձավ հեղափոխությամբ։ Ես գիտեի, որ մի օր՝ ուշ թե շուտ, դա տեղի է ունենալու»,–ասել է Աննա Հակոբյանը։ Հարցին, թե ո՞րն էր ավելի բարդ՝ լինել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի՞ տիկինը, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը, Աննա Հակոբյանը պատասխանեց, որ հավասարապես բոլորը բարդ են. «Հավասար, որեւէ մեկն իր բարդությամբ չի զիջում նախորդին»։ Աննա Հակոբյանի խոսքով, որքան ժամանակն անցնում է, այնքան լեգենդի է նմանվում իր դերը հեղափոխության մեջ եւ այնքան չափազանցվում է։ «Ես հուսով եմ, որ այս ընթացքն ինչ–որ մի պահի կկանգնի, որովհետու անկեղծորեն եմ ասում, որ չափազանցված է իմ դերը հեղափոխության ընթացքում։ Ես, որպես էդպիսին դեր չեմ ունեցել, իմ ամբողջ դերակատարումը սահմանափակվել է նրանով, որ ես իմ ամուսնու կողքին եմ եղել այդ քայլարշավի ընթացքում»,– ասել է նա։

Պատահարներ