ՊԵԿ-ը` գազի գնի փոփոխության մասին. Քանի գազալցակայաններում են այժմ ստուգումներ տարվում
Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի գործառույթների մեջ չի մտնում շուկայում գների վերահսկողությունը ևՊԵԿ մոնիթորինգը կամ անբարեխիղճ մրցակցության հարցերը: Այս մասին ապրիլի 3-ին ասուլիսում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` մեկնաբանելով կապույտ վառելիքի ծավալի հաշվարկի փոփոխությունները, որը ենթադրում է կշռի հաշվարկի անցում, այսինքն, կիլոգրամներով` գազալցակայաններում գազի հաշվիչի փոխարեն, ինչպես նախկինում: Ընդ որում նրա խոսքով գազալցակայաններում գազի գների բարձրացման հարցով նույնպես պետք է զբաղվի ՏՄՊՊՀ-ն, այլ ոչ թե ՊԵԿ-ը: ՊԵԿ կանխատեսումներով՝ չափման միավորի փոփոխության պատճառով գների բարձրացում չպետք է լինի: Խոսելով իր նախկին հայտարարություններից այն մասին, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացնում 8 գազալցակայաններում, Անանյանը նշեց, որ այդ 8-ը վերածվել են 35-ի եւ ՊԵԿ կողմից կատարված ստուգումների արդյունքում նրանց սեփականատերերին 22 մլրդ դրամի չափով հարկային պարտավորություն է ներկայացվել: «Նրանք, ճիշտ է, որոշել են դատական կարգով ամբողջ ծավալով բողքարկել այդ որոշումը: Այժմ տվյալ հարցով դատական գործընթաց է ընթանում», - ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ