ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա» տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել: Այս մասին հաղորդում է «Nouvelle d’arménie»-ն:

«Այս տրանսֆերով իմ կարիերայում նոր էջ է բացվում: Նման հնարավորություն ունենալ այս ակումբում, դա արտակարգ մի բան է: Ես գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում այս ակումբը և ես կանեմ ամեն ինչ ակումբի առջև դրված նպատակի իրագործման համար»,- ասել է նա:

Մխիթարյանը պատրաստվում է մասնակցել Իտալիայի առաջնությանը: Նա նաև հպարտությամբ է ներկայացնում Հայաստանը ազգային հավաքականի խաղերի ժամանակ: Վերջինս պատմել է Իտալիայում տեղի ունեցած հարսանիքի մասին, որ տեղի է ունեցել Սուրբ Ղազար կղզում, որին մասնակցել է իտալացի երգիչ Ալ Բանոն:

Քաղաքականություն

Պատահարներ