Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակից վարչական կալանքի է ենթարկվել

Թբիլիսիի քաղաքային դատարանը լույս հինգշաբթի  գիշերը որոշում է ընդունել 5-ից մինչև 13 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցնել նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայի՝ բերման ենթարկված տասը մասնակցի:

 

Դատավոր Վլադիմիր Պիլիշվիլիի վճռին դատապարտյալները և դատավարությանը ներկա քաղաքացիներն արձագանքել են բողոքով:

 

Դատավորը նաև վճռել է ձերբակալվածներից մեկին տուգանել հազար լարիի (335 դոլարի) չափով: Ակցիայի ընթացքում ձերբակալված ևս 25 անձանց գործերը քննվելու են հինգշաբթի: Ձերբակալված «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի գործը քննվելու է առանձին:

 

Ավելի վաղ տեղեկացվել է, որ նոյեմբերի 18-ին ոստիկանության կողմից ակցիայի ցրման ընթացքում բերման է ենթարկվել դրա 37 մասնակից: Նրանց բոլորին վարչական մեղադրանքներ են առաջադրված ոստիկանների կրագադրությունները չկատարելու և մանր խուլիգանության համար:


 

Քաղաքականություն

Պատահարներ