Երևանում 23-ամյա վարորդը NIVA-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 7-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Դավիթ Ավետիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 06 VP 066 համարանիշի ավտոմեքենայով Վ․ Փափազյան փողոցի թիվ 21 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 79-ամյա Արսեն Խաչատրյանին։  

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։  Վրաերթի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ 

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հաջորդ օրը, օգոստոսի 8-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։  

Քաղաքականություն

Պատահարներ