Խոշոր ավտովթար Երևանում. սև ու սպիտակ Mercedes-ների բախում Երևանում. Mercedes-ներից մեկը հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթյա էլեկտրասյունը

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն  վարչական շրջան  տանող  հատվածում՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 36 PC 928 համարանիշի և Mercedes C200 մակնիշի 37 CP 796 համարանիշի ավտոմեքենաները:  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:  Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով  սպիտակ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել երթևեկելի  գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել մայթին: Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս»-ի ներկայացուցիչները,  ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ: 

Քաղաքականություն

Պատահարներ