12-րդ դասարանի աշակերտուհին, վարելով իր բարեկամի Նիվան, վթարի է ենթարկվել, նրան տեղափոխել են հիվանդանոց

Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 17-ամյա Էմմա Ա-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է մայթեզրի կողաքարերին և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էմմա Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել է, ապա դուրս գրվել։ 

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարորդի ազգականինն է եղել, իսկ վարորդը սովորում է Գավառի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում։ 

Քաղաքականություն

Պատահարներ