Ֆրանսիայում մանկապիղծ քահանաների զոհ է դարձել 216 հազար մարդ

1950 թվականից ի վեր Ֆրանսիայում մանկապիղծ քահանաների զոհ է դարձել 216 հազար մարդ: Այս մասին ասված է Ֆրանսիայի Հռոմի կաթոլիկ եկեղեցում սեռական բռնության դեպքերը հետաքննող հատուկ հանձնաժողովի զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 5-ին:

 

Անկախ հանձնաժողովն աշխատում է 2018 թվականից՝ հարցաքննելով քահանաների, մի քանի հազար զոհերի և նրանց հարազատներին։ Ուսումնասիրել են նաև Ներքին գործերի և Ֆրանսիայի արդարադատության նախարարության եկեղեցական արխիվները: Զեկույցը պարունակում է 2500 էջ:

 

115,000 կաթոլիկ քահանաներից, ովքեր ծառայել են Ֆրանսիայում 1950-ից մինչ օրս, 2,900-ից 3200-ը ներգրավված են եղել սեռական ոտնձգությունների մեջ: Հաշվի առնելով եկեղեցու աշխատանքներին մասնակցող, բայց ոչ քահանաների մասնակցությամբ դեպքերը, զոհերի թիվը կարող է գերազանցել 330 հազար մարդ, ասել է հանձնաժողովի ղեկավարը:

 

Այս զեկույցի հրապարակումը դարձավ «շրջադարձային Ֆրանսիայի պատմության մեջ»:

Ֆրանսիայի Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարությունը հայտարարել է, որ սարսափ և ամոթ է զգում, ինչպես նաև ներողություն է խնդրում  կատարվածի համար:

Քաղաքականություն

Պատահարներ