24-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 24-ամյա Արայիկ Ք-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքում՝ Տիգրան Մեծի պողոտայում, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ, 75-ամյա Սամվել Մ-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արման Սուքիասյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

Քաղաքականություն

Պատահարներ