5 զոհ. վիրավորներից 3 վիճակը ծայրահեղ ծանր է, 2-ը հիմա վիրահատվում են․ մանրամասներ

Առողջապահության նախարարությունը որոշ տեղեկություններ է հաղորդում   Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին։ 

Ըստ այդմ՝ 13 վիրավոր հոսպիտալացվել է: Նրանցից 10-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են:

Մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է բավարարից` միջին ծանրության:

Նշենք, որ այս պատահարից 5 մարդ է զոհվել։

Քաղաքականություն

Պատահարներ