Նոր մանրամասներ՝ Գյումրիից Երևան տեղի ունեցած ողբերգական վթարից. կան զոհեր և վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանպարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը՝ Թալինի, մի մասը՝ Աշտարակի բժշկական կենտրոններ։ Օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։  Մահացածները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, տարբեր տեղերում։ 

 

Վիրավորներից մի քանիսին փրկարարներն են քաղաքացիների և բժիշկների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։  Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով։ Ոստիկանութունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են լինում ավտովթարներ, այդ թվում՝ ողբերգական, իսկ ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, նաև մարզի դատախազը բազմաթիվ անգամ դիմել են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպեսզի նշված հատվածը կահավորեն անհրաժեշտ ցուցանակներով, մինչդեռ ամեն անգամ խոստանում են, որ խնդիրը կլուծեն, սակայն սայլը տեղից չի շարժվում։   

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ