Մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է. «Հարգելի՛ գործընկերներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։

Քաղաքականություն

Պատահարներ