Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. ոստիկանության Մեծամորի բաժնի պետը հոսպիտալացվել է. Shamshyan. com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում Toyota Corolla մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս մխրճվել է Volvo ավտոքարշակ մանիպուլյատորի հետնամասի մեջ։ 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Սամվել Խմելյանը Volvo-ի վարորդի և քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Toyota-ի վարորդը ոստիկանության Մեծամորի բաժնի պետն է։ Իսկ Volvo-ի վարորդը թույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել և մինչ փորձում էր ճանապարհը ազատեր, որպեսզի ընթանա դեպի Երևանի ուղղությամբ, Toyota-ն մխրճվել է նրա հետնամասի մեջ։ 

Քաղաքականություն

Պատահարներ