ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում երկհարկանի շենք է փլուզվել

Թուրքիայի Մալաթիա քաղաքի մերձակայքում երկհարկանի շենք է փլուզվել: Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 14 մարդու, նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել։ Զոհեր չկան, հայտնում է թուրքական Haberler.com-ը։

Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը կարող էր լինել շենքի առաջին հարկում վերանորոգման աշխատանքները։ Հաղորդվում է, որ աշխատանքներն իրականացվել են անփորձ արհեստավորների կողմից։


 

Քաղաքականություն

Պատահարներ