Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ՝ 38-ամյա Կարեն Գաբոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Վրաստանի Հանրապետության սահման Մ6 միջպետական ավտոճանապարհի 75 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին ու մի քանի մետր բարձրությունից գլխիվայր ընկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Գաբոյանը տեղում մահացել է։  Դին ավտոմեքենայի տակից դուրս են բերել  փրկարարները։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել անվտանգ վայր և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

Քաղաքականություն

Պատահարներ