28-ամյա վարորդը Mitsubishi Pajero-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արարատ Հ-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։  

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Գառնի գյուղի ամբուլատոր կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների ու վարորդի օգնությամբ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց։  

 

Հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Գառնիի բաժանմունք, որ վրաերթի ենթարվածներից մեկը մահացել է։   Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Սուսաննա Սարգսյանն էր։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը։  

Քաղաքականություն

Պատահարներ