Երևանի կենտրոնում թալանել են ամենահայտնի խանութներից մեկը

Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր չափի գոողություն  է տեղի ունեցել Երևանում հայտնի խանութ-սրահներից մեկից:  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, առավոտյան ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Երևաի բնակիչ  Արման Ղ.-ից, ով հայտնել է, որ Հանրապետության  62 հասցեում գործող «Նայք»  խանութ-սրահի ապակյա դուռը կոտրել են ժամը 05:20-ի սահաններում և այնտեղից հափշտակել դրամարկղը:

 

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ: Ժամանել է  նաև նույն բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչը:  Փաստի առթիվ հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Կայքի տեղեկություններով՝ Արման Ղ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը նշված խանութ-սրահի տնօրենն է և դրամարկղում եղել է  մոտ 4 մլն դրամ: 

Քաղաքականություն

Պատահարներ