Իրաքում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի շրջակայքը հրթիռահարվել է

Իրաքի Մոսուլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջանում Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազայի շրջակայքը հրթիռահարվել է: Երկու հրթիռ ընկել է Ջեբրան գյուղի մոտակայքում, որը շատ մոտ է գտնվում Բաշիքա շրջանում տեղակայված թուրքական ռազմաբազային: Այս մասին հայտնում է «Էրմենիհաբեր»-ը:

 

Թուրքական և քրդական լրատվամիջոցների հաղորդում են, որ առայժմ հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումը:

 

Ըստ տեղեկությունների՝ սպանվածներ և վիրավորներ չկան:

 

Նշենք, որ 2015թ. դեկտեմբերի 10-ին թուրքական զորաջոկատներն առանց Իրաքի կենտրոնական իշխանությունների թույլտվության ներխուժել էին իրաքյան Քուրդիստանի Մոսուլ քաղաքից 30կմ հեռավորության վրա գտնվող Բաշիքա շրջան և հաստատվել ավելի վաղ թուրքերի կողմից հիմնած ռազմակայանում:

Քաղաքականություն

Պատահարներ