Արտակարգ դեպք՝ Դավիթաշենում. շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ տեղեկություններ են ստացել, որ Դավիթաշեն 3-րդ թաղամասի 21 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, և վիճաբանողներից մեկի մոտ ատրճանակ կա։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, չկրակված պարկուճ, արնանման հետքեր և արյունոտված բժշկական դիմակ։

Քաղաքականություն

Պատահարներ