Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 3 վիրավորներից մեկը անչափահաս է

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 54-ամյա Կարեն Ախոյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան–Գյումրի ավտոճանապարհի 100-րդ կմ հատվածում բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:  

 

Ինչպես  հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով Կ.Ախոյանն ու նրա ուղևորներ,  Երևանի բնակիչ, 50 –ամյա Ք. Գևորգյանն ու ՌԴ քաղաքացի, 10-ամյա Դ. Սարուխանյանը  մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդ Կ. Ախոյանը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության սնանկության գործերի կառավարիչ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Քաղաքականություն

Պատահարներ