Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՊՆ Камаз-ը, 5 վիրավոր կա

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են ՎԱԶ 21099 և ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված Камаз մակնիշի բեռնատարը։ 

 

Ինչպես հայտնում է ֆոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ 

 

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ քանի որ պարզվել է, որ Камаз-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Տավուշի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

 

Ոստիկանությունն ու ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից երկուսին «Իջևան» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և այս պահին ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը։ 

Քաղաքականություն

Պատահարներ