Կապան-Տաթև ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել

Հունվարի 8-ին, ժամը 11:16-ին ԻԻՀ քաղաքացին դիմել է Սյունիքի մարզի Աղվանիի հենակետ առ այն, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի մոտ 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ «Skania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ս․, ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մոտ 30 մ քարշակել են բեռնատարը և ուղղել այն:

Քաղաքականություն