ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունաստանում ձնաբուք է

Հունաստանի կենտրոնական շրջաններում «Էլպիս» փոթորիկը առատ ձյուն և ձնաբուք է բերել,- հայտնում է Greek Reporter-ը։

 

Էվիա կղզին և Պելիոն թերակղզին ձնով են ծածկված։ Կյումիի և Ալիվերիի շրջանների գրեթե բոլոր գյուղերը թաղված են ձյան մեջ։

Էվիայի ոստիկանական բաժանմունքը հայտարարել է կղզու ճանապարհներին 3,5 տոննայից ծանր  բեռնատարների տեղաշարժի արգելքի մասին։

 

Եղանակային ծայրահեղ պայմանների պատճառով բազմաթիվ ճանապարհներ արգելափակված են, իսկ որոշ գյուղեր ընդհանրապես կտրված են արտաքին աշխարհից։

Քաղաքականություն

Պատահարներ