Ճանապարհները Հայաստանում. փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բազմաթիվ ավտոմեքենաներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար (ձնաբուք)։ 

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Լարսի մասին 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 
 

 

-



Հունվարի 28-ից 29-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: 

Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Չարենցավան քաղաքներում, Նոր Գեղի, Արզնի, Պտղնի, Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Շիրակի մարզի Ամասիա, Հացիկ, Վարդաղբյուր, Մեծ Սեպասար գյուղերում և Սարալանջ-Սարավան ավտոճանապարհին։ 

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա և 27 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: 




 

Քաղաքականություն