2870 սպանված և մոտ 3700 վիրավոր. ուկրաինական և ռուսական կորուստների տվյալները

Ռուսաստանի ՊՆ-ն առաջին անգամ ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ զինուժի կորուստների վերաբերյալ տվյալները: 

 

Ըստ այդմ՝ զոհվել է 498 ռուս զինվորական:

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նաև «ուկրաինացի ազգայնականների և զինվորականների շրջանում կորուստների թիվը», որոնք, ըստ ռուսական ռազմական գերատեսչության՝ կազմում են ավելի քան 2870 սպանված և մոտ 3700 վիրավոր։

 

«Միայն հաստատված տվյալների համաձայն՝ Ուկրաինայի իրավապահ մարմինների գերեվարված զինծառայողների թիվը կազմում է 572 մարդ»,- նշվում է զեկույցում:

Քաղաքականություն