ՏԵՍԱՆՅՈՒԹ. 70 առաքիչ նույն տան դիմաց. ինչպես է տղամարդը վրեժ լուծել նախկին ընկերուհուց

Թուրքիայում տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել նախկին ընկերուհուց և մոտ 70 պատվեր է կատարել տարբեր սննդի կետերից` նախկինի հասցեով: հայտնում է Tengri Life-ը՝ հղում անելով Milliyet թերթին։


Միջադեպը տեղի է ունեցել Իզմիրի Բալչովա թաղամասում։ Հետաքրքիր տեսարան է առաջացել, երբ տան դռան մոտ միաժամանակ հանդիպել են 70 առաքիչներ։ Պարզվել է, որ տղամարդը նախկին ընկերուհու հասցեով պատվերներ է կատարել և նշել` պատվերի դիմաց վճարումը՝ տեղում կանխիկ։


Ինչպես հայտնի է դարձել, դեպքի մասին հաղորդագրությունով ոստիկանություն ոչ ոք չի դիմել։ Նման դաժան կատակի պատճառը նույնպես չի նշվում։

Քաղաքականություն

Պատահարներ