Ազգայնականները կանխում են Կիևից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների ելքը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ️Ուկրաինայի տարածքից Ռուսաստան է տարհանվել ավելի քան 140 հազար մարդ, այդ թվում՝ ավելի քան 39 հազար երեխա։

 

«Անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական միջանցքներ տրամադրել Ուկրաինայում քաղաքացիների անվտանգ վայրեր դուրս գալու համար։ Միաժամանակ, ազգայնականները կանխում են Կիևից, Խարկովից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների ելքը»,- նշում են ՌԴ ՊՆ-ից։

 

Ըստ ՌԴ ՊՆ հայտարարության՝ Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում Ուկրաինայի բնակիչներից ոչ մեկը չի մնա առանց սննդի, ջրի և առաջին անհրաժեշտության ապրանքների: Բացի դա, մարդասիրական արձագանքման միջգերատեսչական շտաբը կոչ է անում ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին ներգրավվել Ուկրաինայում հումանիտար խնդիրների լուծմանը։

Քաղաքականություն