ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջո Բայդենը շփոթել է իրեն ու Միշել Օբամային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր ատոմային սուզանավի շահագործման հանձնման արարողության ընթացքում վրիպել է՝ Միշել Օբամային կոչելով երկրի նախկին փոխնախագահ։ 
 

Սպիտակ տան կայքում տեղադրվել է նախագահի ելույթը, որտեղ նրա խոսքը ճշգրտված է եղել։


 

«Ես խորապես հպարտ եմ այն աշխատանքով, որը նա (ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենը) անում է «Միավորված ուժեր» նախաձեռնության շրջանակներում, որն սկսել է Միշել Օբամայի հետ, երբ նա երկրի փոխնախագահն էր»,-ասել է Բայդենը։
 

Սպիտակ տան կայքում շտկել են Բայդենի հայտարարությունը՝ դարձնելով երբ «ես ԱՄՆ փոխնախագահն էի»։


 

Ավելի վաղ Բայդենն ԱՄՆ քաղաքացիներին ուղղված իր ուղերձում շփոթել էր տարեթիվը՝ հայտարարելով, թե իրենք հույս ունեն, որ 2020 թվականը լավ տարի կլինի։

Քաղաքականություն

Պատահարներ