Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են 07-ն ու իրանական Scania բեռնատարը. 07-ը վերածվել է մետաղե ջարդոնի. Shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

 

Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 383-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Ռոմիկ Պետրոսյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ջավանշիր Աբեդիի վարած Scania  մակնիշի բեռնատարը: 

 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով Ռ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրու բժշկական կենտրոն, իսկ  07-ը վերածվել է մետաղե ջարդոնի: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

 

Մանրամասները՝ կայքում:

Քաղաքականություն

Պատահարներ