Երևանում փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։

«Մայիսի 12-ին, ժամը 12։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող «R&V Comfort» խանութի հետնամասում գտնվող հողատարածքներից մեկում օձեր են նկատվում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»։

Քաղաքականություն