Մեծ Բրիտանիան Ուկրաինային ՀՕՊ համակարգեր կմատակարարի

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ որոշել է Ուկրաինային փոքր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։ Այս մասին գրում է RT-ն:

 

Ինչպես ասել է Ուոլեսը ամերիկյան The Washington Post թերթի կազմակերպած միջոցառմանը, նա այս որոշումը կայացրել է, որ Ռուսաստանի համար էլ ավելի դժվարացնի Ուկրաինայում իր նպատակներին հասնելը։

 

«Սա հեռահար հակաօդային պաշտպանություն չէ, բայց դա կբարդացնի թռիչքի խնդիրը», - ասել է նա:

Քաղաքականություն