Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու КамАЗ-ը, կան վիրավորներ

Այսօր` մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Հովսեփ Մ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Անդրանիկ Բ-ի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը։

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հովսեփ Մ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Գալստյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ 

 

 

Քաղաքականություն