Հրաձգություն՝ ամերիկյան եկեղեցիներից մեկում. կան վիրավորներ և զոհ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել Օրինջ շրջանի եկեղեցիներից մեկում։  Այս մասին գրում է Kp. ru-ն:

 

Ինչպես նշել են տեղի ոստիկանությունում՝ միջադեպի հետևանքով առնվազն մեկ մարդ մահացել է, ևս հինգը վիրավորվել։ 
 

Ըստ շրջանի շերիֆի, ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալին, տղամարդուց առգրավվել է զենքը։ Առայժմ արտակարգ դեպքի վայրում աշխատում են իրավապահներն ու հրշեջ ծառայությունը։ Միջադեպի այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։

Քաղաքականություն