ԱՄՆ-ն Ուկրաինայի պատճառով չի պատերազմի Ռուսաստանի դեմ Սև ծովում

ԱՄՆ-ը մտադիր չէ Ուկրաինայի պատճառով ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ Սև ծովում, КП-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին։

 

«Նախագահը հասկացրել է, որ մենք չենք պատրաստվում ամերիկացի զինվորներին ուղարկել Ուկրաինա կռվելու։  Այս խոսքերը վերաբերում են ինչպես Ուկրաինայի երկնքին, այնպես էլ Ռուսաստանի հետ ծովային հակամարտության հնարավորությանը»,- լրագրողներին ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հերթական անգամ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր զորքերը չի ուղարկի Ուկրաինա, բայց միևնույն ժամանակ ամերիկացիներն իրենց դաշնակիցների հետ մտադիր են պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքը։

Քաղաքականություն