ԴԺՀ-ում օտարերկրացի վարձկաններին կարող է մահապատիժ սպառնալ

ԴԺՀ-ի գլխավոր դատախազությունն ավարտել է Մեծ Բրիտանիայից եւ Մարոկկոյից մի խումբ օտարերկրյա վարձկանների նկատմամբ քրեական գործի հետաքննությունը, նրանց կարող է մահապատիժ սպառնալ, ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ԴԺՀ-ի Գլխավոր դատախազության խաղաղության եւ մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների հետաքննության բաժնի պետ Վիկտոր Գավրիլովը:


Նրա խոսքով ՝ ԴԺՀ-ի Գլխավոր դատախազության կողմից ստացված «Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Շոն Փինների եւ Էնդրյու Հիլի, ինչպես նաեւ Մարոկկոյի Թագավորության հպատակներ Սաադուն Բրագիմի ծավալուն ցուցմունքների արդյունքում հաստատվել է նրանց մասնակցությունը նշված հակաիրավական արարքների կատարմանը»:


«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դեմ մարտական գործողությունների նախապատրաստմանը եւ անցկացմանը մասնակցած վարձկանների նկատմամբ քրեական գործն ամբողջությամբ ձեւավորված է։ Գործի նյութերը փոխանցվել են հանրապետական դատարաններից մեկին ՝ ըստ էության քննելու համար, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ, հաշվի առնելով ռազմական ժամանակը, կարող է կիրառվել բարձրագույն պատժաչափ ՝ մահապատիժ», - հայտնել է Գավրիլովը:


Հիշեցնենք` բրիտանացիներ Շոն Փինները եւ Էյդեն Ասլինը ապրիլի կեսերին գերի են հանձնվել Ուկրաինայում: ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «լավագույն բանը, որ նրանց սպասում է, երկար ժամկետն է բանտում»:

Քաղաքականություն