Ավտոբուսի վթարի զոհերի թիվը ավելացել է ևս մեկով

ՃՏՊ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում (թարմացված)


Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկներ:


Ըստ նախնական տվյալների կա 5 զոհ և 9 տուժած:


Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:

Քաղաքականություն