ՀՀ նախկին արտգործնախարար Օսկանյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով չի գնա

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին տրամադրած մեկնաբանության մեջ հայտնել է, որ չի գնալու ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լսումներին։

 

«Մամուլից իմացա, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ինձ հրավիրել է լսումների։ Դեռ հայց չեմ ստացել։ Համենայն դեպս, որոշել եմ չգնալ երկու պատճառով»,– ասել է Օսկանյանը։

 

Նրա խոսքով` առաջին պատճառ այն է, որ չի հավատում հանձնաժողովի նպատակների անկեղծ և ազնիվ լինելուն, երկրորդը` բոլոր հարցերին տալու է միայն մեկ պատասխան. «Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի»։

 

 

Քաղաքականություն