Հրաձգություն՝ ԱՄՆ-ում․ կա 3 զոհ

Առնվազն 3 մարդ է զոհվել ամերիկյան Մերլենդ նահանգում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:

 

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան, Սմիթսբուրգ բնակավայրի ձեռնարկություններից մեկի տարածքում: Դեպքի վայրում 3 դիակից բացի, հայտնաբերվել է մեկ վիրավոր անձ, ում վիճակը կրիտիկական է:

Կասկածյալը ցանկացել է մեքենայով փախուստի դիմել: Երբ ոստիկանությունը փորձել է նրան կանգնեցնել, սկսվել է փոխհրաձգություն, կասկածյալը վիրավորվել է: Չարագործը հոսպիտալացվել է, նրա արարքի շարժառիթները հայտնի չեն: Հրաձգության հետևանքով տուժել է նաև մեկ ոստիկան:


 

Քաղաքականություն